Նորություններ

ՔԱԳՎ պետի տեղակալն ընդունել է Իռլանդիայի ավիացիոն իշխանության ղեկավարին

16/05/2017

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ մայիսի 16-ին, ընդունել է Իռլանդիայի պատվիրակությանը՝ ի դեմս Իռլանդիայի ավիացիոն իշխանության ղեկավար Էամոնն Բռեննանի:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իռլանդիայի միջև օդային հաղորդակցությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ... Կարդալ ավելին


Ուղիղ չվերթներ Եգիպտոսից Երևան

15/05/2017

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Էյէմսի էյրլայնզ» ավիաընկերությանը տրամադրել է թույլտվություն Հուրգադա-Երևան- Հուրգադա, Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ, ինչպես նաև՝ Հուրգադա-Երևան-Շարմ էլ-Շեյխ երթուղիներով թռիչքներ իրականացնելու:
Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով թռիչքները կմեկնարկեն 2017 թվականի հունիսի 18-ից,... Կարդալ ավելին


Մեկնարկում են Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները

11/05/2017

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ղազախական Scat ավիաընկերությանն Աստանա-Երևան-Աստանա երթուղին շահագործելու թույլտվություն է տրամադրել:
Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի մայիսի 31-ից: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին:
Հիշեցնենք, որ Scat ավիաընկերությունը շաբաթական... Կարդալ ավելին


2017 թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28,3 տոկոսով

05/05/2017

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 668 589 մարդ, որը 28,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
2017 թվականի ապրիլ ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 183 108 մարդ՝ 38.9 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին`... Կարդալ ավելին


«Արմենիա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել դեպի Իսրայել

19/04/2017

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Իսրայելի համապատասխան իշխանությունների միջև տեղի ունեցած երկար բանակցությունների արդյունքում «Արմենիա» ավիաընկերությունն իրավունք է ստացել թռիչքներ իրականացնել Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով:
Չվերթները կիրականցվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Թռիչքների... Կարդալ ավելին


Նովրուզ տոնի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է 8100 իրանցի

06/04/2017

2017 թվականի Նովրուզ տոնի ընթացքում՝ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևոր:
Նախորդ տարվա մարտի 19-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 5300 իրանցի զբոսաշրջիկ:
2017 թվականին Իրանից դեպի Հայաստան իրանական ավիաընկերություններն... Կարդալ ավելին


2017 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 23,6 տոկոսով

05/04/2017

Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 480 198 մարդ, որը 23,6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
2016 թվականի մարտ ամսվա հետ համեմատած, 2017 թվականի երրորդ ամսին երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 27.3 տոկոսով: 2017 թվականի մարտ ամսին «Զվարթնոց» օդանավակայանում... Կարդալ ավելին


Վերսկսվում են Մինսկ- Երևան ուղիղ չվերթները

29/03/2017

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը 2017 թվականի մայիս ամսվանից վերսկսում է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն... Կարդալ ավելին


ՔԱԳՎ պետն ԱՄԷ-ում քննարկումներ է ունեցել ավիացիոն ոլորտի մի շարք հարցերի շուրջ

23/03/2017

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) այցի ժամանակ «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև... Կարդալ ավելին


Հայակական երկրորդ ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանից

23/03/2017

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հերթական քայլն է կատարում՝ միտված հյուսիսային օդանավակայանի ակտիվացման ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Տարոն-Ավիա» ավիաընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականի ապրիլ... Կարդալ ավելին



© 2019 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վերջին թարմացումը՝ 14/08/2019