Նորություններ

2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 9.5 տոկոսով

08/11/2016

2016 թվականի հոկտեմբեր ամսին` 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 32 տոկոս աճ:
2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 747 926 մարդ, որը 9.5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 13 290 տոննա ապրանք, որը 81 տոկոսով... Կարդալ ավելին


ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines ավիաընկերության ներկայացուցիչներին

28/10/2016

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines ավիաընկերության ներկայացուցիչներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթիկայի, Բալկանների գծով գլխավոր տնօրեն Անդրեաս Վեինգարտներին և Օդային քաղաքականության, կառավարության և միջազգայն հարաբերությունների գծով փոխնախագահ Հերման Կարպենտիերին: Կարդալ ավելին


«Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից

26/10/2016

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:
Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային... Կարդալ ավելին


2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահսքն աճել է 7.1 տոկոսով

07/10/2016

2016 թվականի սեպտեմբեր ամսին` 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 28.6 տոկոս աճ:
2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 542 500 մարդ, որը 7.1 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 11 477 տոննա ապրանք, որը 76 տոկոսով... Կարդալ ավելին


ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ

30/09/2016

«Հարգելի ավիատորներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանարապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 83-րդ տարեդարձի և ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը և ներդրումը քաղաքացիական ավիացիայի կայացման գործում: Անմոռանալի է ձեր՝ և՛ Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրերին երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին ներգրավվածությունը,... Կարդալ ավելին


Տեղի է ունեցել ԻԿԱՕ Ասամբլեայի 39-րդ նստաշրջանի բացումը

29/09/2016

Կանադայի Մոնրեալ քաղաքում՝ Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) գլխավոր գրասենյակում, տեղի է ունեցել ԻԿԱՕ Ասամբլեայի 39-րդ նստաշրջանի բացումը:
Քաղաքացիական ավիացիայի ոլորտում 3 տարին մեկ անգամ մի հարթակում հանդիպում են 191 պետությունների քաղաքացիական ավիացիայի ղեկավարներ և քննարկում են 21-րդ դարի ամենադինամիկ զարգացող այս ոլորտի խնդրիները և զարգացման հեռանկարները՝... Կարդալ ավելին


2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահսքն աճել է ավելի քան 4 տոկոսով

13/09/2016

2016 թվականի օգոստոս ամսին` 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 12,1 տոկոս աճ:
2016 թվականի հունվար- օգոստոս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 321 784 մարդ, որը 4,2 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահավտածի համեմատ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 9 725 տոննա ապրանք, որը մոտ 66 տոկոսով... Կարդալ ավելին


ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

07/09/2016

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլունին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև՝ անդրադարձ է կատարվել ՀՀ-ի և ՉԺՀ-ի... Կարդալ ավելին


ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն ընդունել է Germania ավիաընկերության ներկայացուցիչներին

31/08/2016

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետություն ժամանած Germania ավիաընկերության եկամուտների կառավարման և երթուղիների ցանցի զարգացման տնօրեն Քլաուս Ալետենբուրգին և ավիաընկերության վաճառքի մենեջեր Ֆլորիան Ստահլին:

Սերգեյ Ավետիսյանն ավիաընկերության ներկայացուցիչներին ներկայացրել... Կարդալ ավելին



© 2019 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վերջին թարմացումը՝ 04/12/2019